211652_close_icon

ԱՄՆ-ն հրապարակել է «Կրեմլի գործով» զեկույցը

views-count2378 դիտում article-date 11:39 30-01-2018
ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը հրապարակել է «Կրեմլի գործով» զեկույցը։ Այդ մասին, ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Ցանկում ներառված է 96 ռուս գործարարների և 114 քաղաքական գործիչների անուն։ Նշվում է, որ ցանկը պատժամիջոցային չէ և չի ենթադրում որևէ սահմանափակում նշված անձանց նկատմամբ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան ԱՆատոլի Անտոնովը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներին չի հաջողվի որևէ ցանկ կազմելու միջոցով վախեցնել և ճնշում գործադրել Մոսկվայի նկատմամբ։

Նմանատիպ նյութեր