Եթե լիագումարում զեկույցը չի ներկայացվում՝ նշանակում է զեկույցը գոյություն չունի. Անդրանիկ Քոչարյան
ԱԺ նախագահը շատ ճիշտ է ասում՝ քննիչ հանձնաժողովի աշխատանքը շատ երկարել է, բայց նաև լուծուներ կան, նույն կանոնակարգ օրենքում, որին ես հղում եմ արել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պետերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանը պնդմանը, թե հանձնաժողովի զեկույցը ներկայացնելու ժամկետները խախտված են, ուստի այն չի կարող ներկայացվել լիագումար նիստում։
«Իրավիճակի լուծումը տրված է իմ բացատրությունների մեջ, որը ես նամակով ուղարկել եմ ԱԺ նախագահին։ Չէ որ զեկույցի ժամանակ ևս ժամկետների խախտման խնդիր կար, այսինքն, նախադեպ կար։ Ցանկացած իրավաբանի եթե հարցնեք՝ էդ նախադեպը գոյություն ունի, իսկ նախադեպը ժողովրդավարական երկրներում լրջագույն ինստիտուտ է։ Այսինքն, նույն օրենսդիրը տվել է իր մեկնաբանությունը այդ երևույթին՝ ժամկետը ձգելու կամ չձգելու։ Էստեղ քննարկելու բան չկա»։
Ինչ վերաբերում է զեկույցը պատշաճ կարգով ԱԺ նախագահին ուղարկելուն՝ Քոչարյանն ասաց, որ ինքը քարտուղարության միջոցով է հանձնել ու ինքը այլ տարբերակ չգիտի։
Դիտարկմանը, թե զեկույցը չի ներկայացվելու լիագումար նիստին, սակայն Սիմոնյանը պնդում է, որ այն այլ տարբերակով այն անպայման կհրապարակվի՝ Քոչարյանն ասաց, որ այդ դեպքում՝ հարց է առաջանում, թե որ կետի համաձայն։
«Եթե լիագումար չի մտնում՝ նշանակում է, որ զեկույցը առկախված է մնում, եթե մտնում է՝ նշանակում է զեկույցը գոյություն ունի և Սահմանադրական օրենքի պահանջն է, որ զեկույցը պետք է լիագումարում զեկուցվի, այլ տարբերակի դեպքում նշանակում է զեկույցը գոյություն չունի»,-ասաց նա՝ նեղսրտելով, որ ինքը նույնպես խորհրդակցել է իրավաբանների հետ։
«Եթե խոսում են իրավաբանական կրթության մասին, ես էլ ունեմ այդ կրթությունը, թող վերցնեն նաև գնահատականները համեմատեն... ես խորհրդակցել եմ իրավաբանների հետ, որոնք նաև սահմանադրական իրավունքի մասնագետներ են։ Ես հո երեխա չեմ, նաև քառօրյայի ժամանակ եմ քննարկել, որովհետև այնտեղ էլ կար ժամկետի խնդիր»,-ասաց Քոչարյանը։