Արթուր Աբրահամը մրցանակ է հանձնել Միրոսլավ Կլոզեին. ՖՈՏՈՇԱՐՔ
Դրեզդենում տեղի է ունեցել SemperOpernball-2018 միջոցառումը, որի ժամանակ պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը մրցանակ է հանձնել Գերմանիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ, 2014 թվականի աշխարհի չեմպիոն Միրոսլավ Կլոզեին:
Նշենք, որ Կլոզեն հանդիսանում է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն՝ 16 գոլ, ինչպես նաև միակ ֆուտբոլիստը, որը աշխարհի չորս առաջնություններում մեդալ է նվաճել: Ներկայումս 39-ամյա Կլոզեն աշխատում է Գերմանիայի հավաքականի մարզչական շտաբում: