211652_close_icon
views-count831 դիտում article-date 20:30 14-01-2015

«Վերդեր»-ը մտադիր է վերադարձնել Միրոսլավ Կլոզեին

Բրեմենի «Վերդեր»-ը հանդիսանում է «Լացիո»-ի հարձակվող Միրոսլավ Կլոզեին ձեռք բերելու գլխավոր հավակնորդը, հայտնում է Sport Mediaset-ը: 36-ամյա գերմանացին հռոմեական ակումբում քիչ խաղաժամանակ է ստանում և ցանկանում է փոխել ակումբը: Բրեմենցիները պատրաստ են հիմնական կազմում խաղալու երաշխիք և շահավետ պայմաններով պայմանագիր առաջարկել աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուին: Գործարքը կարող է կայանալ առաջիկա շաբաթվա ընթացքում: Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը 15 խաղի է մասնակցել, խփելով 3 գոլ և կատարելով 2 գոլային փոխանցում:

Նմանատիպ նյութեր