211652_close_icon
views-count2763 դիտում article-date 18:00 29-01-2018

Սյունիքի մարզի փաստաբանները նույնպես միանում են իրենց գործընկերների հայտարարությանը

Սյունիքի մարզի փաստաբաններս նույնպես միանում ենք մեր գործընկերների հայտարարությանը և պահանջում ենք ՀՀ դատական օրենսգրքի նախագծից հանել փաստաբաններին տուգանելու իրավակարգավորումը: Որպես նախազգուշական քայլ, մենք նույնպես մեկ օրյա բողոքի ակցիա ենք իրականացնելու՝ այդ օրը հրաժարվելով Սյունիքի մարզում պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց: Մեր պայքարի շահառունները մեր վստահորդներն են: Բողոքի ակցիան տեղի կունենա 2018 թվականի հունվարի 30-ին: [b]Սյունիքի մարզի փաստաբանների ներկայացուցիչ (համակարգող)՝ փաստաբան Լիանա Գրիգորյան[/b]

Նմանատիպ նյութեր