17887 դիտում
21:44 27-02-2019
Քաղաքապետարանի հարգարժան չինովնիկնե՛ր, հանգիստ նստե՛ք տեղներդ. SHAMSHYAN.com-ը միանում է մի խումբ լրագրողական կազմակերպությունների հայտարարությանը
Մի խումբ լրագրողական կազմակերպություններ հայտարարություն են տարածել Երևանի քաղաքապետարանի նախաձեռնության վերաբերյալ, որով լրատվամիջոցները ծանուցում են ստացել անհատույց կամ վարձակալության հիմունքներով իրենց տրամադրված տարածքներն ազատելու մասին։
«Փետրվար ամսին և հատկապես վերջին շաբաթվա ընթացքում բազմաթիվ լրատվամիջոցներ Երևանի քաղաքապետարանից ծանուցում են ստացել անհատույց կամ վարձակալության հիմունքներով իրենց տրամադրված տարածքներն ազատելու մասին։ Ընդ որում, որպես կանոն, դրա համար տրվել է 5 օր։ Այսպիսի հապճեպ և կտրուկ քայլերի անհրաժեշտությունը չի կարող արդարացվել այն հիմնավորմամբ, թե համայնքի սեփականությունը հանդիսացող տարածքները պետք է օգտագործվեն առավել արդյունավետ։
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունում քաղաքապետարանի հավելյալ պարզաբանումը, որ ծանուցումը մեխանիկորեն չի հանգեցնում օգտագործման իրավունքի դադարեցման և որ 5 օրը վերջնաժամկետ չէ ու չի ենթադրում, որ կազմակերպությունները պետք է ազատեն տարածքը, ինչպես նաև հավաստիացումը, որ յուրաքանչյուր դեպքով կկայացվի առանձին որոշում։
Այդուհանդերձ, քանի որ այս անհեռատես որոշումն ու դրանից բխող քայլերը սպառնում են լրատվամիջոցների բնականոն գործունեությանը, պահանջում ենք.
ՀՀ կառավարությունից՝ անդրադառնալ ԶԼՄ-ներին տարածքներ տրամադրելու խնդրին և համակողմանի ու լայն քննարկումների միջոցով գտնել հավասարակշռված լուծումներ,
Երևանի քաղաքապետարանից՝ դադարեցնել սկսած գործողությունները և չեղարկել ԶԼՄ-ներին ներկայացված պահանջները, նախաձեռնել քննարկումներ և բանակցություններ լրատվամիջոցների ղեկավարների հետ՝ առաջարկելով մոտեցումներ՝ հետագայում հարցի համակողմանի լուծման համար։
Կոչ ենք անում լրատվամիջոցների ղեկավարներին՝ չդրամատիզացնել իրավիճակը և հաշվի առնելով պաշտոնական պարզաբանումները՝ բանակցել քաղաքապետարանի հետ՝ ներկայացնելով սեփական առաջարկություններն ու պահանջները։ Պատրաստ ենք օգտակար լինել այդ գործընթացին՝ ներկայացնելով մեր տեսակետներն ու լուծումները։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ»,– ասվում է հայտարարություններում։
Նմանատիպ նյութեր
36775 դիտում
17:59 20-02-2018
SHAMSHYAN.com-ը միանում է լրագրողական կազմակերպությունների հայտարարությանը. Aravot.am
Այս բաժնից
478 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
931 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին