«Արսենալը» Ժիրուի համար «Չելսիից» պահանջում է 35 մլն ֆունտ
«Չելսին» բանակցություններ է վարում «Արսենալի» հետ՝ հարձակվող Օլիվյե Ժիրուի տրանսֆերի շուրջ:
«Զինագործները» 31-ամյա ֆրանսիացուն պատրաստ են վաճառել նվազագույնը 35 մլն ֆունտով:
«Չելսին» Ժիրուին այլընտրանք է դիտարկում «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյին, որի տեղափոխությունը կարող է չկայանալ:
Ի տարբերություն Ջեկոյի, Ժիրուն չի մասնակցել Չեմպիոնների լիգային և տրանսֆերի դեպքում կարող է «Չելսիի» կազմում մասնակցել 1/8 եզրափակիչ փուլում «Բարսելոնայի» դեմ խաղերին:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ժիրուն կարող է Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվել՝ որպես Օբամեյանգի տրանսֆերի գործարքի մի մաս:


