211652_close_icon
views-count35317 դիտում article-date 16:13 28-01-2018

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. 27-ամյա երիտասարդը «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն

Այսօր՝ հունվարի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում Գյումրու բժշկական կենտրոնից Ոստիկանության Կումայրիի բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք, թափանցող հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննչական խումը՝ քննիչ Դավթյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու ու քննիչները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչ, 27-ամյա Արման Մովսիսյանն է, ով, ըստ բժշկի հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր