Աստղաբաշխական գրավի դիմաց ազատ է արձակվել աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ արքայազն Վալիդ ալ-Իբրահիմը
Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հրամանով ձերբակալված թագավորական ընտանիքի անդամներից մի քանիսը, ինչպես նաև բարձրաստիճան մի քանի պաշտոնյաներ ազատ են արձակվել գրավի դիմաց, հաղորդում է BBC News-ը։
Ազատ արձակվածներից մեկն էլ թագավորական դատարանի նախկին նախագահ Խալիդ ալ-Թուվայջիրին է։ Իր ազատության դիմաց վերջինս հսկայական գումար է տվել, սակայն չի նշվում դրա չափը։
Մյուս ձերբակալվածները մնում են Ritz Carlton 5 աստղանի հյուրանոցում։
Ընդհանուր հաշվով, մինչ այժմ ազատ արձակվածների տված գրավի չափը գերազանցել է 100 միլիարդ դոլարը։