Լոնդոնում ձերբակալված OPEC-ի նախագահը գրավի դիմաց ազատ է արձակվել
OPEC-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) նախագահ, Նիգերիայի նավթի նախկին նախարար Դիեզանի Ալլիսոն-Մադուեկեն ձերբակալվելուց ժամեր անց ազատ է արձակվել գրավի դիմաց, հաղորդում է Daily Post Nigeria-ն:
Բրիտանիայի իշխանությունները պարտադրել են վերջինիս ներկայանալ հոկտեմբերի 5-ին ոստիկանություն, որտեղ նա հարցաքննության է ենթարկվելու:
Հիշեցնենք, որ նա կասկածվում է կոռուպցիայի մեջ ներգրավվածության և դրամական միջոցների շորթման մեջ: Բացի նրանից, բրիտանական ոստիկանությունը ձերբակալել էր ևս 4 հոգու՝ նույն կասկածանքով:
Դիեզանի Ալլիսոն-Մադուեկեն OPEC-ի նախագահ է ընտրվել 2014 թվականի նոյեմբերի 27-ին: Նա առաջին կինն է, ով ընտրվել է այդ պաշտոնում: