Մասիսի քաղաքապետը գրավի դիմաց ազատ է արձակվել
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը գրավով ազատ է արձակվել: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
Հիշեցնենք, որ որ 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի փաստով մեղադրանք է առաջադրվել Դավիթ Համբարձումյանին, մեղադրանք է առաջադրվել նաև ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով, գործերը մեկ վարույթում են: