Դատարանը Սահակաշվիլիին դատապարտել է գիշերային տնային կալանքի
Կիևի Վերաքննիչ դատարանը Միխայիլ Սահակաշվիլիին գիշերային տնային կալանքի է դատապարտել: Դեկտեմբերին դատարանը հրաժարվել էր կալանավորել Օդեսայի շրջանի նախկին ղեկավարին, որը մեղադրվում է ՌԴ փախած օլիգարխ Սերգեյ Կուրչենկոյի կողմից ֆինանսավորելու մեջ: Հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-42836619]BBC[/url]-ն:
Այսպիսով, վերաքննիչ դատարանը մասամբ բավարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազության միջնորդությունը:
Ուկրաինայում տնային կալանքի մի քանի տեսակներ կան: Դատախազությունը պահանջել է տնային շուրջօրյա կալանք, սակայն դատարանը Սաակաշվիլիին արգելել է տնից դուրս գալ գիշերը՝ ժամը 22-ից 7-ը, ինչպես նաև՝ արգելել է դուրս գալ Կիևից առանց քննիչի թույլտվության:
Այսպիսով, վերաքննիչ դատարանը մերժեց Կիևի Պեչերսկի դատարանի նախորդ տարվա դեկտեմբերի 11-ի որոշումը, որով Սահակաշվիլիին ազատ էր արձակվել՝ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորների երաշխավորությամբ:
«Ես ընդունում եմ նախագահ Պորոշենկոյի մարտահրավերները», - հայտարարել է Սահակաշվիլին դատարանի որոշումը հրապարակելուց հետո, որը նա «ամոթ» է որակել: Քաղաքական գործիչը նաև տեղեկացրել է, որ առաջիկա օրերին հայտարարելու է նախագահի դեմ բողոքի ցույցերի շարունակման ծրագրերի մասին: