Դատարանը երկարաձգել է Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը
Մոսկվայի Բասմանի դատարանը երկարաձգել է «Բաշնեֆտ»-ի գործում ֆիգուրանտ համարվող Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը: Այդ մասին հայտնել է Բասմանի դատարանի մամլո ծառայությունը:
Այսպիսով, դատարանը բավարարել է հետաքննության միջնորդությունը՝ Լ. Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգելով մինչև այս տարվա հուլիսի 15-ը: Դատարանի նախկին որոշմամբ Լ. Հայրապետյանի կալանքի ժամկետը պետք է ավարտվեր ապրիլի 28-ին:
Դատարանը, սակայն, մեղմացրել է նրան ներկայացված մեղադրանքը. նախկինում Լ. Հայրապետյանը մեղադրվում էր անօրինական ճանապարհով ձեռք բերած միջոցներն օրինականացնելու մեջ, իսկ այժմ՝ միայն միջոցներ հափշտակելու մեջ:
Նա մեղադրվում է նաև նախկին սենատոր Իգոր Իզմեստևից մոտ 700.000 ԱՄն դոլար շորթելու մեջ: Բացի այդ, նա մեղադրվում է «Բաշնեֆտ» և «Սիստեմա» ընկերությունների անօրինական վաճառքի մեջ մասնակցություն ունենալու մեջ: