211652_close_icon
views-count10893 դիտում article-date 21:49 27-07-2017

Սա քաղաքական հետապնդում է. Ուդումաշվիլին՝ Սահակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին

«Միացյալ ազգային շարժման» Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Զաալ Ուդումաշվիլին՝ Սահակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելը համարում է քաղաքական հետապնդում: Ուդումաշվիլիի խոսքով, նման ճանապարհով Ուկրաինայի իշխանությունները փորձում են կասեցնել Ուկրաինայում Սահակաշվիլիի քաղաքական գործունեությունը, «քանի որ վերջինիս կուսակցության վարկանիշն օր-օրի աճում է»: Այս մասին գրում է aliq.ge-ն: «Գործ ունենք քաղաքական հետապնդման հետ: Միխեիլ Սահակաշվիլին Ուկրաինայում ընդդիմության առաջնորդն է, նրա կուսակցության վարկանիշն օր-օրի աճում է, հետևաբար, այս ամենը տրամաբանական պատասխան ունի՝ նրանք փորձում են կասեցնել Ուկրաինայում Սահակաշվիլիի քաղաքական գործունեությունը»,- հայտարարել է «Ռուսթավի 2»-ի նախկին հաղորդավարը: Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 26-ին, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել Սահակաշվիլիին զրկել քաղաքացիությունից՝ հիմնվելով Ուկրաինայի քաղաքացիության մասին օրենքի 9-րդ կետի վրա։ [img]http://shamshyan.com/ups/images/0083130001501177753457833.jpg[/img] Նշենք նաև, որ այսօր Կիևում ցույց է կազմակերպվել ի պաշտպանություն Սաակաշվիլիի: Ինչպես հայտնում է [url=https://www.radiosvoboda.org/a/news/28642918.html]«Ազատության»[/url] ուկրաինական ծառայությունը, ցույցին մասսնակցել է 400 մարդ:

Նմանատիպ նյութեր