Բաց տեքստով եվրոպացիներին ասվեց, որ մենք եվրոպացի ենք, և բարեփոխումները կարևոր են. Թևան Պողոսյան
«Ընդհանուր առմամբ, ելույթի գլխավոր շեշտադրումն այն էր, որ ապրիլից Հայաստանը ներգրավելու է բարեփոխումների մի շրջան, որը պայմանավորված է սահմանադրական բարեփոխումներով, հիմնված է լինելու եվրոպական համաձայնագրի վրա, և Հայաստանը փորձելու է ավելի մոտ գնալ ԵՄ-ին»,- այսօր ասուլիսում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն, անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին:
«Գլխավորը հարցն այն է, որ բաց տեքստով եվրոպացիներին ասվեց, որ մենք եվրոպացի ենք, այդ բարեփոխումները կարևոր են»,- ասաց նա և ընդգծեց, որ, այնուամենայնիվ, վերջում գնահատվելու է որակական փոփոխությունների արդյունքը: