211652_close_icon
views-count3165 դիտում article-date 10:54 30-12-2020

Հունվարի վերջին կամ փետրվարին տնտեսական կոլապսի ենք հասնելու, ե՞րբ ենք արտահերթ անելու. Թևան Պողոսյան․ 168.am

Օրերս Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին հրավիրեց խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։ [url=https://168.am/2020/12/30/1437914.html?fbclid=IwAR0HoxnpPo7L3vI5vGwgxzdxqYBOOnAsoijLxqIKF8fWbgGDUdD__j0fzus]168.am[/url]–ի հետ զրույցում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը նշեց՝ այսօր ունենք լիակատար կաթվածահար պետական համակարգ, պարտություն, բարոյահոգեբանական խնդիրներ, և այս ամենով հանդերձ՝ ինչպե՞ս ենք ասում՝ եկեք արտահերթ ընտրություններ անենք: «Բարձր ոգեշնչման պայմաններում 2018-ի մայիսին այդ նույն անձն ասում էր, որ հիմա չի կարելի այդքան շուտ գնալ արտահերթ ընտրությունների, քանի որ մնացածները պետք է պատրաստվեն, որ հետո էյֆորիայի մեջ չմեղադրեն: Հիմա այսօրվա դրությամբ այդ մարդու մոտ ի՞նչ փոխվեց, երբ այսօր արտահերթ ընտրություններն իր մեջ սպառնալիքներ են պարունակում, որ ամբողջ նախընտրական ժամանակահատվածում ոչ թե ծրագրեր են ներկայացվելու, այլ լինելու է մեղադրանքների դաշտ: Ի՞նչն է նպատակը, կարո՞ղ է՝ նա է, որ քանի որ մեղադրելն իր մոտ լավ է ստացվում, փորձում է այդ շրջանակը պահել: Եթե ասում ենք՝ մեզ պետք են արտահերթ ընտրություններ, ապա գոնե մեկ անգամ դրա մեջ պետք է իմաստ դնել և հանրությանը հանգիստ կերպով ծրագրեր ներկայացնել, 5 տարվա տեսլական, գործողությունների ծրագիր: Պարտվողական հոգեբանության մեջ ի՞նչ ընտրություններից են ուզում խոսել: Պետք է գիտակցել, որ ՀՀ-ն հիմա կանգնած է տնտեսական, սոցիալական, ֆինանսական, անվտանգային խնդիրների առաջ, սրանք թողած, ճգնաժամը չհաղթահարած, մենք որոշում ենք, որ պետք է գնանք արտահերթ ընտրություննների՞: Հունվարի վերջին կամ փետրվարին տնտեսական կոլապսի ենք հասնելու: Ե՞րբ ենք արտահերթ անելու: Մեկ շաբաթ առաջ ասում էին, թե մինչև չկայունացնեն վիճակը, ոչ մի բանի չեն գնա: Ես չեմ հասկանում՝ դուք ձեր խոսքի տերը կարողանո՞ւմ եք լինել, երբ մի բան ասում եք, իմաստ դնո՞ւմ եք: Հիմա հնարավոր է՝ գնան կոնսուլտացիաների, այս ամեն վտանգները քննարկեն և ասեն՝ հաշվարկեցինք, և պարզվեց, որ 2.5 տարի հետո է պետք արտահերթն անել: Իրենց վրա չեն ծիծաղելո՞ւ»,- նշեց նա: Ըստ Թևան Պողոսյանի, այսօրվա դրությամբ ՀՀ-ին հակաճգնաժամային թիմ է պետք, և միայն այս թիմով ճգնաժամերը հաղթահարելուց հետո է պետք մտածել արտահերթ ընտրությունների մասին՝ դա կլինի 6 ամիս, 7 ամիս թե մեկ տարի: «Այն, որ նրանք՝ այսօրվա իշխանությունները, պետք է հեռանան, դա լիակատար խնդիր է: Այնուհետ պետք է ստեղծվի ժամանակավոր կամ հակաճգնաժամային կառավարություն, և այդ կառավարիչները կարողանան կանգնեցնել ճգնաժամը»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Նմանատիպ նյութեր