Հնդկաստանում հաշվեհարդար են տեսել սպանության ականատես 60-ամյա կնոջ հետ՝ գնդակահարելով նրան
Հնդկաստանի Ութթար-Փրադեշ նահանգի ոստիկանությունը հետաքննում է 60-ամյա կնոջ դաժան սպանությունը, հաղորդում է The Hindustan Times-ը։
Կինը պատրաստվում էր դատարան ներկայանալ՝ իր բարեկամի սպանության գործի շրջանակներում որպես վկա։
Նրան 3 երիտասարդներ հրազենային կրակոցներով սպանել են Մերաթհ քաղաքից ոչ հեռու գտնվող Սարոհա գյուղում, երբ վերջինս մեկ այլ կնոջ հետ հանգստանում էր փողոցում։
Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես են կանանց մոտենում 3 հոգի, որոնց ձեռքերին ատրճանակներ կան։ Նրանք հերթով 8 անգամ կրակում են կնոջ վրա, իսկ վերջում էլ «եզրափակում» սպանությունը՝ կրակելով նրա գլխին։
Հանցագործներն արագ փախուստի են դիմում դեպքի վայրից;