211652_close_icon
views-count2917 դիտում article-date 16:11 24-01-2018

Կայացել է ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահության նախարարությունների պատասխանատուներ, ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ: Նիստի օրակարգում աշխատանքային խմբի անդամները քննարկել են «ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակը, առաջարկություններ ներկայացրել լրամշակումներ կատարելու վերաբերյալ: Քննարկումների արդյունքում որոշվել է ամփոփել ստացված առաջարկությունները` համապատասխան խմբագրումներ կատարելով նախագծում, լրամշակված տարբերակը ներկայացնել ՀՀ առողջապահության, բնապահպանության նախարարություններ, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, ինչպես նաև աշխատանքային խմբում ընգրկված հասարակական հատվածի ներկայացուցիչներին` նրանց կարծիքները ստանալու նպատակով, որպեսզի մեկամսյա ժամկետում խումբն ունենա օրենքի նախագծի փոխհամաձայնեցված տարբերակ, որը կտա առկա խնդիրների կարգավորումներն ու լուծումները: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ հունվարի 26-ին ՀՀ ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը, հաշվի առնելով հանրային հետաքրքությունը, նախաձեռնել է լսումներ անցկացնել ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության թեմայով և առաջարկել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին նույնպես մասնակցել քննարկմանը և հանդես գալ ելույթներով:

Նմանատիպ նյութեր