3967 դիտում
22:46 20-02-2018
Տեղի է ունեցել Հայաստանում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նիստին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ, ոլորտի հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, գիտնականներ:
Նիստի օրակարգում աշխատանքային խմբի անդամները քննարկել են «ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, ներկայացրել առաջարկություններ և դիտողություններ առանձին դրույթների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում վերահաստատվել է, որ ներկայացվող նախագծում օրենսդրական կարգավորումներն անհրաժեշտ է իրականացնել` հիմք ընդունելով «նախազգուշավորության սկզբունքի» գաղափարախոսությունը:
Քննարկումների արդյունքում որոշվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետը և աշխատանքային խմբի հասարակական հատվածը ներկայացնող մի քանի անդամներ առաջիկա շաբաթվա ընթացքում առանձին հանդիպում կունենան` նախագիծը վերջնական տեսքի բերելու նպատակով, սահմանվել են աշխատանքների կատարման հստակ ժամկետներ:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
895 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել
775 դիտում
19:34 29-01-2025
ԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը