3837 դիտում
14:05 24-01-2018
Հունվարի 27-ին կհայտարարվեն Օլիմպիական խաղերում գեղասահքի մասնակիցների անունները
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը մեկնաբանեց հայ մարզիկների ելույթները Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում:
«Սլավիկ Հայրապետյանը հրաշալի կատարեց կարճ ծրագիրը՝ հասնելով աննախադեպ արդյունքի: Նա լավ էր պատրաստվել և արժանի էր նաև լավագույն տասնյակում հայտվելուն: Մենք շատ գոհ ենք նրանից:
Ինչ վերաբերում է Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգին, նրանք ևս հաջող հանդես եկան: Այս մրցաձևում մրցավարությունը թերևս ավելի կողմնակալ էր, քան մենասահքում: Այստեղ ցատկեր և բարդ տարրեր չկան: Ես վախենում էի, որ մրցավարները նրանց անգամ եզրափակիչ չեն թողնի: Այն գեղասահորդները, որոնց երկրները մրցավարական կազմում չունեն իրենց ներկայացուցիչները, միշտ ավելի ցածր միավորներ են ստանում, քան արժանի են: Դա է իրականությունը:
Հունվարի 27-ին հայտնի կդառնան Փհենչհանի Օլիմպիական խաղերի մասնակիցների անունները: Անաստասիա Գալուստյանը, Թինան և Սիմոնը շարունակում են պահպանել առաջին պահեստայինի կարգավիճակը: ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, թե ՄՕԿ-ը մտադիր է ռուս գեղասահորդ Իվան Բուկինին, որն Ալեքսանդրա Ստեպանովայի զուգընկերն է, չթողնել Օլիմպիական խաղեր-2018:
Այսպես թե այնպես, սպասելու քիչ ժամանակ է մնում:
Այս տարի մեր գեղասահորդները հանդես կգան աշխարհի առաջնությունում, որը կանցկացվի Միլանում (մարտի 19-25): Մինչ այդ մարզիկները, հնարավոր է մասնակցեն միջազգային մրցաշարերի»,- եզրափակեց Մելանյա Ստեփանյանը», - ասաց Մելանյա Ստեփանյանը:
Նմանատիպ նյութեր
3267 դիտում
23:48 13-06-2019
Հունիսի 14-ին կհայտարարվեն Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի հաղթողի և դափնեկիրների անունները
1032 դիտում
20:47 26-01-2023
Գեղասահքի Օլիմպիական փառատոնում Սեմյոն Դանիլյանցը կարճ ծրագրից հետո 3-րդն է
Այս բաժնից
2647 դիտում
23:25 13-01-2025
Հայտնի են Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարի առաջատարները
2695 դիտում
23:12 13-01-2025
Հենրի Ավագյանը «Փյունիկից» տեղափոխվել է այլ ակումբ
3061 դիտում
09:22 13-01-2025
«Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը