211652_close_icon

ԵԽԽՎ նախագահ է ընտրվել Միկելե Նիկոլետտին, փոխնախագահ՝ ադրբեջանական պատվիրակության ղեկավարը

views-count5028 դիտում article-date 16:19 22-01-2018
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այսօրվա՝ հունվարի 22-ին ձմեռային նստաշրջանի առաջին նիստում հաստատվել է ԵԽԽՎ նախագահի պաշտոնում իտալացի խորհրդարանական Միկելե Նիկոլետտի թեկնածությունը։ Կառույցի փոխնախագահ է ընտրվել Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սայիդովը։ Ինչպես տեղեկանում ենք ԵԽԽՎ պաշտոնական կայքից, Նիկոլետտին երկրորդ իտալացի պատգամավորն է, ով ընտրվում է կառույցի նախագահ։ Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 6-ին սկանդալների ու ադրբեջանական մեքենայությունների հետ առնչություն ունեցող Պեդրո Ագրամունտը ստիպված եղավ հրաժարական տալ ԵԽԽՎ նախագահի պաշտոնին։

Նմանատիպ նյութեր