5744 դիտում
14:50 26-06-2017
Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ
Ստրասբուրգում այսօր՝ հունիսի 26-ին մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում կառույցի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։
ԵԽԽՎ նախորդ նստաշրջանում Հայաստանի կողմից փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում էր Հերմինե Նաղդալյանը։ Հայաստանում այս տարվա ապրիլին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններից հետո ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմը փոփոխվել է:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/26/1070935/]հայտնել [/url]էինք, որ Ստրասբուրգում այսօր՝ հունիսի 26-ին, մեկնարկելու է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ամառային նստաշրջանը։
Քննարկվելու են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ միգրացիայի խնդիրը Եվրոպայում, ԵԽԽՎ-ում հաշվետվողականության սկզբունքին հետևելը, քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարում արդարության խրախուսումը, կոռուպցիայի խորհրդարանական վերահսկողությունը, ինչպես նաև իրադրությունը Բելառուսում՝ անկախ լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների ֆոնին:
Նստաշրջանը փակվելու է հունիսի 30-ին։
Նմանատիպ նյութեր
4392 դիտում
17:18 13-06-2017
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը
4843 դիտում
16:07 15-06-2017
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային այցով մեկնել է Վենետիկ
4944 դիտում
16:19 22-01-2018
ԵԽԽՎ նախագահ է ընտրվել Միկելե Նիկոլետտին, փոխնախագահ՝ ադրբեջանական պատվիրակության ղեկավարը
Այս բաժնից
301 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
421 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
805 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ