9625 դիտում
20:59 13-01-2018
Ժոզե Մոուրինյո. Կոռեկտ չէ խոսել Սանչեսի մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի նկատմամբ ակումբի հետաքրքրվածության մասին լուրերը:
«Այնքան էլ կոռեկտ չէ այլ ակումբների խաղացողների մասին խոսել: Եթե ինչ որ մեկը սկսի իմ խաղացողների մասին խոսել, որ նրանցով հետաքրքված է, կամ՝ հետաքրքրված չէ, ես խիստ դժգոհ կլինեմ: Սանչեսն այժմ «Արսենալի» խաղացող է, և միգուցե, այս օրերին խաղա «Արսենալի» կազմում:
Ընդհանուր առմամբ, ցանկանում եմ շեշտել, որ և ես, և՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չենք հենվում հունվարյան տրանսֆերային պատուհանի վրա, ու պատրաստ չենք խաղացող ձեռք բերել միայն ձեռք բերելու համար: Մենք այդպես չենք վարվում:
Մենք հենվում ենք նրա վրա, եթե հունվարին որևէ խաղացող ձեռք բերելու հնարավորություն լինի, կամ՝ մարտին, հուլիսին, պետք է ձգտենք անել դա: Ահա այսքանը:
Սանչեսի հարցով բառ անգամ չեմ ասի: Կարող եմ միայն ասել, որ նա բացառիկ խաղացող է, բայց՝ «Արսենալի» խաղացող», ասել է Մոուրինյոն:
Նմանատիպ նյութեր
15618 դիտում
15:21 22-01-2018
Ժոզե Մոուրինյո. Սանչեսի տեղափոխությունը մեր համար կարևոր է
2614 դիտում
16:58 04-08-2016
Ժոզե Մոուրինյո. Չեմ ցանկանում խոսել Պոգբայի մասին
2319 դիտում
22:15 15-05-2019
Ժոզե Մոուրինյո. Չեմ էլ ուզում խոսել «ՄՅՈՒ»-ի մասին. ժամանակը ամեն ինչ ցույց է տալիս
Այս բաժնից
22579 դիտում
09:50 18-01-2025
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
2983 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2368 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»