Զոհեր և վիրավորներ Պրահայում. դեսպանությունը փորձում է պարզել՝ արդյոք ՀՀ քաղաքացիներ կան տուժածների թվում
Չեխիայում Հայաստանի դեսպանությունը հաղորդում է, որ երեկ՝ հունվարի 20-ին, «հրդեհ է բռնկվել Պրահայի կենտրոնում գտնվող Eurostars David [url=https://www.novinky.cz/krimi/461103-pozar-hotelu-v-praze-dva-mrtvi-desitky-evakuovanych.html]հյուրանոցում[/url]։
Նշվում է, որ կան զոհեր և վիրավորներ։ Չեխիայի հրշեջ ծառայության մամլո պատասխանատուների հետ առայժմ չի հաջողվել կապ հաստատել և առայժմ պարզ չէ, թե արդյոք ՀՀ քաղաքացիներ կան տուժածների թվում, թե ոչ։