Թբիլիսիում պայթյուն է որոտացել. ՀՀ դեսպանությունը պարզել է՝ տուժածների թվում հայեր չկան
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում պայթյուն է որոտացել, բայց տուժածների թվում հայեր չկան։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։
«Հայտնում ենք, որ Թբիլիսիի Գուրամիշվիլի պողոտայի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ պայթյունի հետևանքով տուժել է չորս մարդ։ Նախնական վարկածով՝ պայթյունը տեղի է ունեցել բնական գազով աշխատող ջրատաքացուցչի տնայնագործական եղանակով մոնտաժված լինելու պատճառով»,- նշված է հաղորդագրության մեջ: