ԱՄՆ-ում տուրիստական ավտոբուսներ են բախվել. կա 4 զոհ, տասնյակ վիրավորներ. տեսանյութ
ԱՄՆ Սիեթլ քաղաքում ողբերագական ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները, երկու ավտոբուսների բախման արդյունքում կա 4 զոհ և ավելի քան 50 վիրավոր:
Նախնական տեղեկություններով, զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել բախումը:
Ներկայացնում ենք տեսանյութը: