6211 դիտում
17:03 20-01-2018
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը խաղաղ բանակցային գործընթացը շարունակելու համատեքստում են․Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի՝ հունվարի 18-ին Կրակովում կայացած հանդիպումը:
Նրա խոսքով՝ այս և նման հանդիպումները խաղաղ բանակցային գործընթացի շարունակականությունը և տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանող կարևոր գործոն են:
«Մենք կարևորում ենք և չենք կիսում այն կարծիքը, որ այդ հանդիպումները պարզապես հանդիպումներ են և որևէ կարևորություն չեն պարունակում: Ի վերջո, նման հանդիպումների ժամանակ քննարկվում են ընթացիկ, այդ թվում՝ նաև կարգավորմանը վերաբերող հարցեր, այդ հանդիպումների ժամանակ միջազգային հանրությունը իր տեսակետն է հայտնում, հետևաբար դրանք կարևոր են: Իսկ այս հանդիպման բանալի գաղափարն այն է, որ, կարծես թե, սկսվում են քայլեր կատարվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի կոչելու ուղղությամբ, այսինքն՝ զինադադարի ռեժիմի խախտումների վերհանման և դրանց նվազեցման ուղղությամբ, քանի որ գիտենք՝ հայտարարվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ գրասենյակի կազմի ընդլայնման մասին: Պաշտոնական Ստեփանակերտը վաղուց այս մասին խոսում է»,-«[url=https://armenpress.am/arm/news/919665/davit-babayany-karevorum-e-hayastani-ev-adrbejani-ag-nakhararneri.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը՝ հիշեցնելով, որ Արցախի կողմից հնչել են տարբեր առաջարկներ, որոնք հետաքրքրություն են առաջացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտ:
«Խոսքը դիպուկահարների հետքաշման, տոն օրերին, միջազգային, ազգային, կրոնական տոներին զինադադարի ռեժիմի խախտումների բացառմանը: Սա կարծես այդ կայունության, փոխվստահության, խաղաղության մթնոլորտի ձևավորման մեջ է տեղավորվում, հետևաբար շատ կարևոր են, բայց նաև շատ կարևոր են դրանից առաջ տեղի ունեցած գործընթացները, հատկապես Լավրովի հայտարարությունը, որ մեկ փաստաթղթով հնարավոր չէ կարգավորել, իսկ եթե ավելի բացենք փակագծերը, նույնիսկ կարելի է ասել, որ սա փիլիսոփայական մոտեցում է, քանի որ փաստաթղթով չի կարելի կարգավորել, եթե կարգավորված չէ մթնոլորտը տարածաշրջանում, եթե Ադրբեջանը շարունակում է իր նացիստական քաղաքականությունը: Այս դեպքում անգամ եթե հազար հատ փաստաթուղթ էլ ստորագրվի, բան չի ստացվելու, հետևաբար սա ուղերձ է, որ պետք է կամաց-կամաց այդ մթնոլորտը փոխելու, գոնե երկխոսությունն ավելի առարկայական դարձնելու ուղղությամբ»,-նշեց նա:
Դավիթ Բաբայանը անդրադարձավ նաև Արցախը բանակցային գործընթացում ներգրավելու՝ բավականին հաճախ բարձրաձայնված հարցին՝ ընդգծելով, որ դա արդեն հրամայական է:
«Մենք միշտ խոսում ենք դրա մասին և կարծում ենք, որ առանց դա հնարավոր չէ կարգավորել հիմնախնդիրը, բայց պետք է նաև իրատես լինենք, որ Ադրբեջանը ամեն ինչ անելու է, որ դա տեղի չունենա հատկապես 2018 թվականին, որը շահարկումների տարի է լինելու»,-ասել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղարը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/919665/davit-babayany-karevorum-e-hayastani-ev-adrbejani-ag-nakhararneri.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1199 դիտում
12:50 07-12-2015
Դեսպան Սմբատյանը Գերմանիայի ՊՆ-ում ներկայացրել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը
1744 դիտում
10:32 08-05-2019
Մինչ մոսկովյան հանդիպումը Արցախի բանակցային գործընթացը գերարագ տեմպի մեջ էր․ «Իրավունք»
961 դիտում
20:02 30-03-2023
«Առկա խնդիրները պետք է լուծել խաղաղ բանակցություններով». Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարների հանդիպումը
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»