Պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող ՓԲԸ-ին խաբելու գործընթացը շարունակվում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ին խաբելու գործընթացը շարունակվում է: Պատգամավորին պատկանող ընկերությունն իրեն հասանելիք գումարները ստանալու համար ընկել է դատարանի դռները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2018 թվականի հունվարի 18-ին «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Քաֆեվի» ՍՊԸ-ի՝ պահանջելով ՍՊԸ-ից գանձել 120 հազար դրամ:
Ամենայն հավանականությամբ, Ջերմուկի Արսենյանի ընկերությունը «Քաֆեվի» ՍՊԸ-ին վաճառել է իր արտադրանքը, բայց գումարն այդպես էլ չի կարողանում ստանալ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]