4028 դիտում
10:38 03-06-2014
Նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը ձեռք է բերել Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ»֊ի 50 տոկոսը․ Իրավունք
«Իրավունք» թերթը գրում է․ «Քաղաքական և բիզնես շրջանակներում խոսվում է, որ ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում դեսպան Արմեն Սարգսյանը ձեռք է բերել Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ» ընկերության 50 տոկոսը:
Երբ Արսենյանին հարցրեցինք՝ ճի՞շտ են այս տեղեկությունները, նա պատասխանեց. «Չկա նման բան»:
Մոտ մեկ տարի առաջ մամուլում գրվել էր, որ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը ձեռք էր բերել նաև «Պեպսի-կոլա» ընկերության բաժնետոմսերի խոշոր փաթեթ և Հարավային Կովկասում «Պեպսի-կոլայի» կառավարման իրավունքը: Իսկ «Պեպսի-կոլայի» վաճառքը ՀՀ-ում կենտրոնացած էր Արսենյանի ձեռքում: Երբ նրան հարցրեցինք՝ ճի՞շտ են սույն տեղեկությունները, նա պատասխանեց. «Պեպսիի հետ ես կապ չունեմ»:
Հիշեցմանը՝ բայց նախկինում Դուք էիք Հայաստանում իրականացնում դրա վաճառքը, Արսենյանը պատասխանեց. «Իմ տղան է, հիմա էլ կա»: Սակայն Արմեն Սարգսյանը վերցրել է դրա մի մասը, այդպե՞ս է՝ հարցին, պատգամավորը պատասխանեց. «Ոչ, ամբողջությամբ մերն է»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
5822 դիտում
15:07 03-02-2022
«Ջերմուկ Գրուպ» և «Ռոյալ Գլաս Գրուպ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից
11452 դիտում
10:24 20-01-2018
Պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող ՓԲԸ-ին խաբելու գործընթացը շարունակվում է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1378 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7771 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով