4202 դիտում
08:21 05-08-2015
Գուրգեն Արսենյանին պատկանող «Արսօյլ»-ը չի գործում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանին պատկանող, դեռևս 1997 թվականին ստեղծված «Արսօյլ» ընկերությունը, որը զբաղվում էր ծխախոտի ներկրմամբ, պարզվում է՝ այս տարվա սկզբից չի գործում: Անցած 2014 թվականի արդյունքներով՝ այդ ընկերությունը խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել էր 13-րդ հորիզոնականը` 6 միլիարդ 709 միլիոն դրամի հարկային վճարումներով: Սակայն խոշոր հարկատուների այս տարվա ցուցակներում «Արսօյլ»-ի անունը բացակայում է:
Ավելին, գործարար տեղեկատուներում նշվում է, որ «Արսօյլ» ընկերությունը «չի գործում կամ ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը»: Այս փաստն ինքնին տարօրինակ է, քանի որ, ըստ վճարած հարկերի, ընկերության գործերը հաջող են ընթացել: «Ժողովուրդ»-ն արդեն մի քանի օր է՝ փորձում է կապվել Գուրգեն Արսենյանի հետ` պարզելու համար, թե իրեն պատկանող ընկերության գործունեությունը դադարեցնելու պատճառը որն է եղել, սակայն ապարդյուն. պատգամավորը հեռախոսազանգերին չի պատասխանում:
Նմանատիպ նյութեր
3307 դիտում
10:26 06-08-2015
Բիզնեսի կոնֆիգուրացիան է փոխվել. Գուրգեն Արսենյանը` «Արսօյլ»-ի մասին. «Ժողովուրդ»
1072 դիտում
07:12 28-03-2024
Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1354 դիտում
08:00 10-12-2024
Քաղաքական կոնտեքստով ճնշումները շարունակվում են. «Փաստ»
5236 դիտում
10:30 09-12-2024
Ստեփանավանի բժշկական կենտրոնը հյուրընկալել է ճանաչված պրոֆեսոր Jules Schagen van Leeuwen-ին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1948 դիտում
09:07 07-12-2024
Ո՞վ կնշանակվի գլխավոր հարկադիր կատարող. «Փաստ»