2589 դիտում
20:22 19-01-2018
Եվրամիության կողմից ֆինանսավորող ծրագրի շրջանակում ՀԿ ներկայացուցիչների համար դասընթաց է անցկացվել
Շուրջ մեկ տարի է՝ հասարակական կազմակերպությունները հնարավորություն են ստացել զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ։ Սակայն օրենսդրական թերի կարգավորումների և խրթին դրույթների հետևանքով մի շարք ՀԿ-ներ խուսափում են օգտվել այս հնարավորությունից։
Օրենսդրական նոր պահանջների և ձեռարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցերի վերաբերյալ հունվարի 18-ին ՀԿ ներկայացուցիչների համար դասընթաց անցկացվեց Եվրամիության կողմից ֆինանսավորող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։ Դասընթացին մասնակցում էր շուրջ 20 ՀԿ ներկայացուցիչ, որոնց հիմնական մասը կանայք էին և երիտասարդ ակտիվիստներ։
Ծրագրի Բիզնեսի և հարակից ոլորտների համակարգող, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագյանը ներկայացրեց, թե ինչ է սոցիալական ձեռնարկատիրությունը, հարկման ինչ ռեժիմ է գործում, ինչ խնդիրներ կարող են առաջանալ պրակտիկայում՝ կապված թե օրենսդրության, և թե այլ հարցերի հետ։
Նրա խոսքով, «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի ընդունումից հետո բավականին խրթին է դարձել տարանջատելը, թե որ եկամուտներն են հարկվող և որոնք չհարկվող, եթե ՀԿ-ն սկսում է ձեռնարկատաիրությամբ զբաղվել։ Խնդրին նախնական լուծում է տրվել այսպես․ ֆինանսների նախարարությունում ստեղծվել է հանձնաժողով, որին կարելի է դիմել, ներկայացնել համապատասխան փաստաթղթերը և ստանալ խորհրդատվություն այն մասին, թե կոնկրետ եկամուտների դեպքում հարկում կլինի, թե՝ ոչ։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ծրագրերի ղեկավար Աննա Կարապետյանը կարևորեց դասընթացից ստացած գիտելիքները․ «Ինձ համար հետաքրքիր էր այն հարցը, թե եթե ՀԿ-ն սկսում է ձեռնարակտիրությամբ զբաղվել, սակայն կանոնադրությամբ չի նշել դրա մասին, արդյո՞ք ապօրինի ձեռնարակատիրություն է համարվելու դա։ Պարզվում է՝ ոչ։ Եվ այդտեղ կարևոր է, որ իմանաս օրենքը և պաշտպանես իրավունքդ»։
Դասընթացի մեկ այլ մասնակից, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը մեծապես գնահատեց դասընթացի արդյունավետությունը և ստացած տեղեկատվությունը ձեռնարակատիրական գործունեության վերաբերյալ։
Դասընթացի ավարտից հետո Հակոբ Ավագյանը առանձին խորհրդատավություն տրամադրեց մասնակիցներին։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնցից են արդարադատությունը, կրթությունը և բիզնեսը:
Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա:
[b]Աստղիկ Կարապետյան
Հանրային կապերի համակարգող[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1435 դիտում
16:12 02-10-2021
ՊԵԿ-ում անցկացվել է վերապատրաստման դասընթաց՝ բեռնարկղերի վերահսկողության ծրագրի իրականացման շրջանակում
Այս բաժնից
1150 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4639 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած