211652_close_icon

Ալեն Սիմոնյանը պահանջում է Վազգեն Սաղաթելյանից բռնագանձել 2 միլիոն դրամ

views-count589 դիտում article-date 11:41 13-11-2025
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Իմնեմնիմի» հաղորդաշարի հաղորդավար Վազգեն Սաղաթելյանին դատի է տվել և պահանջել 2 միլիոն դրամ  փոխհատուցում վճարել։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։

Սիմոնյանը նաև պահանջել է հրապարակավ ներողություն խնդրել իրեն ֆեյսբուքյան էջով վիրավորելու համար։

«Վազգեն Արմենի Սաղաթելյանից հօգուտ հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 2 000 000 ՀՀ դրամ՝ որպես հրապարակումների մեջ պարունակվող վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում։ Բռնագանձել ընդհանուր 530 000 ՀՀ դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480 000 ՀՀ դրամ՝ փաստաբանի վարձատրության գումար, 50 000 ՀՀ դրամ՝ պետական տուրքի գումար»,- նշված է պահանջում։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից դիմակավորված անձինք մտել են «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ, ապա ձերբակալել նրանց։

Antifake-ի գրասենյակում նույնպես խուզարկություններ են անցկացվում։

Նմանատիպ նյութեր