1440 դիտում
16:36 15-11-2019
«Արևելյան գործընկերության երկրների քաղաքների համար աղետների ռիսկերի կառավարման կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ դասընթաց-սեմինար Արարատի մարզում
Նոյեմբերի 14-ին Արարատի մարզային փրկարական վարչության նիստերի դահլիճում «Արևելյան գործընկերության երկրների քաղաքների համար աղետների ռիսկերի կառավարման կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ դասընթաց-սեմինար:
Բացման խոսքով հանդես եկավ Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանը, ով կարևորեց նմանատիպ միջոցառումները և պատրաստակամություն հայտնեց ապագայում ևս սերտ համագործակցել վերոնշյալ ծրագրի շրջանակներում շահագրգիռ կազմակերպությունների հետ, այնուհետև խոսքը փոխանցեց Նիդեռլանդների ներկայացուցիչ Չի Բրաուերին, ով ներկայացրեց ծրագրի նպատակը:
Ծրագրի շրջանակում նախատեսված է բարելավել արևելյան գործընկերության երեք քաղաքների՝ Արարատ Քութաիսի, ՈՒնգենի կարողությունները և ղեկավարել ու համակարգել աղետների ռիսկերի կառավարման պլանավորված կառուցվածքային գործընթացը:
Սեմինարի ընթացքում տեղի ունեցան քննարկումներ, ինչպես նաև բարձրացվեցին ոլորտին վերաբերվող տարաբնույթ հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1531 դիտում
15:15 29-03-2017
Ամրապնդվում է արևելյան գործընկերության երկրների համագործակցությունը աղետների կառավարման ոլորտում
946 դիտում
19:30 08-04-2015
Աշխատաժողով՝ «Կարողությունների զարգացում` ՀՀ քաղաքների պլանավորման բնագավառում» խորագրով