Նիդերլանդներում ուժգին քամին մարդկանց է քշել. կա 3 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նիդերլանդներում մոլեգնող «Սուրբ Հուդա» փոթորիկը 3 մարդու կյանք է խլել: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 130մ/վ արագությամբ քամուց ծառեր են շրջվել: ՈՒժեղ քամին շրջել է նույնիսկ բեռնատար մեքենաներ, քշել մարդկանց, վնասել տներ ու շինություններ:
Նշվում է, որ Նիդերլանդների օդանավակայանը հետաձգել է միջազգային ավելի քան 40 ավիաչվերթ՝ փոթորկի հետ կապված: