2988 դիտում
17:48 19-04-2015
Սևանա լճում քաղաքացիների նավակը Սևան քաղաքից քամին 2 կմ քշել է դեպի Գավառ
Ապրիլի 19-ին, ժամը 12.30-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի կողմից քաղաքացիները մտել են Սևանա լիճը, քամին նավակը քշել է դեպի Գավառ քաղաքի ուղղությամբ (մոտ 2կմ). չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքացիները գտնվում են Ծովազարդ գյուղին հարակից կղզյակի մոտակայքում:
Ջրափրկարարները լճից դուրս են բերել Ա. Բ.-ին (ծնվ. 1977թ.), Ա. Խ.-ին (ծնվ. 1949 թ.), Ռ. Մ.-ին (ծնվ. 1971թ.) և Կ. Մ.-ին (ծնվ. 1969 թ.):
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
784 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
814 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»