Արթիկ - Ալագյազ, Լանջիկի և Ապարանի ավտոճանապարհներին բուք է, տեսանելիությունը՝ 40-50 մետր
                        ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  18-ին՝  ժամը 20:00-ի դրությամբ, Թումանյանի, Ախուրյանի, Ջերմուկի, Սիսիանի, Հրազդանի,  Սպիտակի, Թալինի,  Արտաշավանի, Սևանի, Ստեփանավանի, Լոռու, Ապարանի և Արթիկի տարածաշրջանների  ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
[b][u]Արթիկ - Ալագյազ, Լանջիկի և Ապարանի ավտոճանապարհներին բուք է, տեսանելիությունը՝  40-50 մետր:
Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում գետնաբուք է:
Բքի և տեսանելիության բացակայության պատճառով  Վարդենյաց լեռնանցքը փակ է:[/u][/b]
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են  մաքրման, և աղով, ավազով մշակման  աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
[b]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

