Ղազախստանում ավտոբուսի վթարի զոհերի մեջ հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան. ՀՀ ԱԳՆ
Ղազախստանի իրավասու մարմինների կողմից Ղազախստանում ՀՀ դեսպանությանը տրամադրված տվյալների համաձայն՝ Ակտյուբինսկի շրջանում տեղի ունեցած ավտոոբուսի վթարի զոհերի մեջ հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
[url=https://shamshyan.com/hy/article/2018/01/18/1087003/]Հիշեցնենք[/url], որ դեպքը տեղի է ունեցել Ակտյուբինի մարզի Իրգիզի շրջանում՝ Սամարա-Շիմքենտ ավտոճանապարհին։ Ավտոբուսում բռնկված հրդեհից զոհվել է 52 մարդ։ Փրկվել է 5-ը։