Ղազախստանում ավտոբուսում բռնկված հրդեհի հետևանքով 50-ից ավելի մարդ է զոհվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ղազախստանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 52 մարդ, հաղորդում է Ria Novosti-ն։
Դեպքը տեղի է ունեցել Ակտյուբինի մարզի Իրգիզի շրջանում՝ Սամարա-Շիմքենտ ավտոճանապարհին, տեղի ժամանակով ժամը 10:30-ին:
Ղազախստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների հարցերով կոմիտեի փոխանցմամբ՝ 5 մարդու հաջողվել է փրկել, նրանց հոսպիտալացրել են։
Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։