«Բարսելոնա»-ի դարաշրջանը իր ավարտին է մոտենում. Մասկերանո
«Բարսելոնա»-ի 29-ամյա պաշտպան Խավիեր Մասկերանոն կարծում է, որ կատալոնյան ակումբի դարաշրջանը մոտենում է իր ավարտին:
« Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ «Բարսելոնա»-ի դարաշրջանը մոտենում է իր ավարտին: Կրկին անհաղթահարելի թիմ կառուցելու համար պետք է շատ բան փոխել: Իմ ապագան այդքան կարևոր չէ, որքան «Բարսելոնա»-ինը: Վաղ թե ուշ ամեն ինչ իր ավարտին է մոտենում: Մենք պետք է խոստովանենք, որ նախորդ մրցաշրջանը լավագույններից չէր»,-ասել է Մասկերանոն:
Հիշեցնենք, որ կատալոնյան ակումբը մրցաշրջանի արդյունքներով ոչ մի տիտղոս չկարողացավ հաղթել: