Աշոցք գյուղում ավարտին է մոտենում 360 աշակերտի համար նախատեսված դպրոցի կառուցումը
Շիրակի մարզի Աշոցք գյուղում ավարտին է մոտենում 360 աշակերտի համար նախատեսված դպրոցի կառուցումը: Ծրագիրը ֆինանսավորում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը:
Նորակառույց եռահարկ դպրոցը կազմված է երկու ուսումնական, հանդիսություների եւ սպորտային պարապմունքների համար նախատեսված չորս մասնաշենքից: Դպրոցն ունի նաեւ բացօթյա խաղահրապարակ:
Նոր, արդի պահանջներին համապատասխանող կրթական հաստատությունների` դպրոցների, մանկապարտեզների կառուցումը Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի բարեսիրական գործունեության առաջնահերթություններից է: