«Ռեալը» պատրաստվում է ստեղծել Նեյմար-Լևանդովսկի-Ազար սուպերեռյակը
Մադրիդի «Ռեալը» մտադիր է ամբողջությամբ փոփոխել թիմի հարձակողական գիծը:
Ինչպես հայտնում է Marca-ն, մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսը պլանավորում է ամառային խոշորագույն տրանսֆերային արշավ իրականացնել՝ թիմի հարձակողական գիծը ամբողջությամբ փոխելու համար:
«Ռեալի» նոր առաջատարը կարող է դառնալ Նեյմարը, որի համար «արքայական» ակումբը պատրաստ է վճարել մինչև 500 մլն եվրո:
«Ռեալի» ևս մեկ նորեկը կարող է դառնալ «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը, որի խաղով հիանում է մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: Բելգիացի ֆուտբոլիստը մինչ այժմ չի երկարաձգել պայմանագիրը «Չելսիի» հետ:
Իսկ կենտրոնական հարձակվողի տեղը պետք է զբաղեցնի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: Նա կարող է փոխարինել Կարիմ Բենզեմային:


