«Չելսի»-ն մտադիր է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը. Ազար
«Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Սպորտինգ»-ի հետ կայանալիք խաղից առաջ նշել է, որ իր թիմը մտադիր է նվաճել Եվրոպայի գլխավոր ակումբային մրցաշարի տիտղոսը: 23-ամյա բելգիացու խոսքերով, կարևոր է խմբից դուրս գալ առաջին տեղով:
«Իմ նպատակը «Չելսի»-ի կազմում Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելն է: Մենք մտադիր ենք որքան հնարավոր է երկար հանդես գալ մրցաշարում և հասնել հաղթանակի: Դրա համար շատ կարևոր է խմբից դուրս գալ առաջին տեղով»,- Ազարի խոսքերը մեջբերում է ESPN-ը: