211652_close_icon
views-count4410 դիտում article-date 19:03 17-01-2018

Մակեդոնիան և Հունաստանը վերսկսել են բանակցությունները մակեդոնական պետության անվան շուրջ

Հունաստանի և Մակեդոնիայի ներկայացուցիչները հունվարի 17-ին վերսկսել են բանակցությունները մակեդոնական պետության անվան պատճառով տարաձայնությունների կարգավորման շուրջը: Հայտնում է [url=http://ru.euronews.com/2018/01/15/macedoine-negociations-start]euronews[/url]-ը: Բանակցություններն անցնում են Նյու Յորքում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մեթյու Նիմիցի մասնակցությամբ: Հունաստանի և Մակեդոնիայի միջև վեճը շարունակվում է 27 տարի: 1991 թվականին Հարավսլավիայից անկախանալուց հետո Մակեդոնիան հարուցել Է հույների վրդովմունքը, քանի որ երկիրն օգտագործել Է Հունաստանի համանուն մարզի անվանումը, որը գտնվում Է Հունաստանի հյուսիսում՝ Մակեդոնիայի հետ սահմանին: Աթենքը պնդում է, որ Մակեդոնիան չի կարող մենաշնորհել պատմական տարածաշրջանի անունը, որն այսօր բաժանված է Հունաստանի (52.4%), Մակեդոնիայի (35.8%) և Բուլղարիայի (9.6%) միջև: Նկատի առնելով այս վեճը՝ Հունաստանն արգելափակել Է Մակեդոնիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը: Բացի դրանից, երկիրը մինչև վեճի կարգավորումը ՄԱԿ-ի մեջ է մտնում «Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետություն» պաշտոնական անվանումով:

Նմանատիպ նյութեր