3122 դիտում
14:48 21-01-2015
Մոսկվան և Թեհրանը կարող են վերսկսել C-300 ԶՀՀ-ների մատակարարման շուրջ բանակցությունները
Իրանը և Ռուսաստանը շուտով կվերսկսեն C-300 զենիաթահրթիռային համալիրների մատակարարման շուրջ բանակցությունները, որպեսզի հարթեն հարցի շուրջ ծագած տարաձայնությունները: Այս մասին հաղորդում է Jane’s-ը՝ հղում անելով Իրանի ՊՆ-ին:
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ Իրան կատարած այցի ժամանակ: Իրանցի իր գործընկերոջ հետ հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվում:
«Коммерсантъ» թերթն այդ առիթով գրում է, որ ԶՀՀ-ների մատակարարման մասին հանդիպումը եղել է դռնփակ: Ըստ թերթի աղբյուրի՝ այդ հարցում երկու երկրների միջև տարաձայնությունները հարթելու համար մի քանի տարի կպահանջվի:
Ավելի ուշ ՌԴ ՊՆ միջազգային համագործակցության վարչության նախկին ղեկավար Լեոնիդ Իվաշովը հայտարարել է, որ, այնուամենայնիվ, Իրան-Ռուսաստան ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է առիթ հանդիսանալ, որպեսզի Ռուսաստանը C-300 և C-400 ԶՀՀ-ներ մատակարարի Իրանին:
Նմանատիպ նյութեր
1817 դիտում
12:07 22-06-2015
Մոսկվան և Թեհրանը քննարկում են C-300 ԶՀՀ-ների մատակարարման վերաբերյալ հայցի հետկանչը
4168 դիտում
12:50 03-06-2017
Մոսկվան և Անկարան համաձայնեցրել են C-400 ԶՀՀ-ների մատակարարման պայմանագրի տեխնիկական հարցերը
3801 դիտում
15:11 27-01-2015
Իրանը Ռուսաստանից C-300 ԶՀՀ-ների մատակարարման պայմանագրի կատարում է ակնկալում
Այս բաժնից
1366 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1015 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1327 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը