2975 դիտում
23:10 16-01-2018
«Հասանելի համայնքային ծառայություններ» ծրագրի շրջանակում քննարկում է կազմակերպվել
Երևանի քաղաքապետարանը աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության և Մանկական զարգացման հիմնադրամի համագործակցությամբ կազմակերպել էր քննարկում «Հասանելի համայնքային ծառայություններ» ծրագրի շրջանակում:
Քննարկմանը մասնակցել են քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հովհաննես Ղալեչյանը, ոլորտի այլ պատասխանատուներ:
Ներկաները նշել են, որ ծրագրի նպատակն է զարգացնել Երևան համայնքի կարողությունները թիրախային խմբերի սոցիալական խնդիրները հայտնաբերելու, կանխելու և հասցեագրելու ուղղությամբ՝ համագործակցելով երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ և կիրառելով նրանց լավագույն փորձը:
Այդ նպատակով մասնավորապես Շենգավիթ վարչական շրջանում կիրականացվի պիլոտային ծրագիր՝ ուղղված արդյունավետ սոցիալական աշխատանքի ներդրման և առավել խոցելի ընտանիքների և երեխաների կյանքի բարելավման միջոցով սոցիալական պաշտպանության համակարգի ուժեղացմանը:
Նմանատիպ նյութեր
572 դիտում
13:10 06-04-2020
ԱԳՆ կողմից մատուցվող հյուպատոսական մի շարք ծառայություններ հասանելի կլինեն տեսակապի միջոցով
Այս բաժնից
1375 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ