211652_close_icon
views-count56692 դիտում article-date 20:11 15-01-2018

Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի ունեցավ կյանքից վաղաժամ հեռացած, 65-ամյա Մայիս Միրզոյանի՝ «Ճայ Մայիս»-ի հոգեհանգստյան արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 15-ին՝ երեկոյան, Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի ունեցավ կյանքից վաղաժամ հեռացած, 65-ամյա Մայիս Միրզոյանի՝ «Ճայ Մայիս»-ի հոգեհանգստյան արարողությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոգեհանգստին ներկա էին, բարձրաստիճան զինվորականներ, պատերազմի վետերաններ, հարազատներ ու բարեկամներ: Հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ հունվարի 16-ին, ժամը 13:00-ին՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում: Հանգուցյալը «Հայոց Ազգային Բանակ» (ՀԱԲ) հիմնադիրներից էր և «Ճայ» ջոկատի հրամանատարն էր: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան պատերազմում և իր ջոկատի մարտիկներիկ հետ միշտ եղել է առաջնագծում ու նրա կատարած հերոսական սխրագործությունները հաշվի առնելով էր, որ թե՛ ժողովուրդը և թե՛ նրա մարտական ընկերները իրեն կոչեցին «Ճայ Մայիս»: Մայիս Դավիթի Միրզոյանը 1989 թ.-ին համալրել է նորաստեղծ Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ) շարքերը, դառնալով նրա հիմնադիրներից մեկը: Հաշվի առնելով նրա կազմակերպչական ունակությունները, սկզբունքայնությունը, ռազմական գործի տիրապետումն ու արագ կողմնորոշումը, ՀԱԲ-ի գլխավոր հրամանատար Ռ. Վասիլյանի հրամանով ստեղծվեց «001» (Ճայ) ջոկատը, որի հրամանատար նշանակվեց Մ. Միրզոյանը: 1990 թ.-ին մասնակցել է Երասխավանի մարտական գործողություններին, (որի ժամանակ վիրավորվել է), Կոռնիձոր, Խոզնավար, Խնձորութ, Նոյեմբերյան: 1991թ.-ին Վարդենիս, Իջևան: 1991թ.-ին ԼՂՀ-ի պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է Հատուկ նշանակության դասակի հրամանատար 1993-94 թթ. մասնակացել է Քարվաճառի մարտական գործողություններին: [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը ցավակցում է Մ. Միրզոյանի ընտանիքին, մարտական ընկերներին նրա մահվան կապակցությամբ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 178+
178+

Նմանատիպ նյութեր