Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ Մհեր Դավոյանի հոգեհանգստյան արարողությունը
Մայրաքաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի որդու՝ նախկին լրագրող, բանաստեղծական գործերի հեղինակ Մհեր Դավոյանի հոգեհանգստյան արարողությունը:
Մհերին վերջին հրաժեշտը տալու համար եկել էին լրագրողներ, մտավորականներ, արվեստասերներ, ընկերներ, համաքաղաքացիներ ու սերնդակիցներ:
Մ. Դավոյանը կնքեց իր մահկանացուն երեկ՝ տառապելով ծանր հիվանդությամբ:
Նա հիմնադրել է Անկախության առաջին տարիներին գործող եզակի պարբերականներից մեկը՝ «Մունետիկ»-ը, եղել է ժամանակին հայտնի «Նորաթերթ» -ի ու, «Քաղաք» ամսագրի գլխավոր խմբագիրը:
SHAMSHYAN.com-ը իր ցավակցությունն է հայտնում Դավոյանների ընտանիքին: