«Մանչեսթեր Սիթին» մինչև այս շաբաթ 102 մլն ֆունտով ձեռք կբերի Մարեզին ու Ժորժինյոյին
«Նապոլիի» կիսապաշտպան Ժորժինյոն և «Լեսթերի» կիսապաշտպան Ռիյադ Մարեզը շատ մոտ են համալրել «Մանչեսթեր Սիթիի» շարքերը:
26-ամյա բրազիլացին «քաղաքաբնակների» վրա կարժենա 42 մլն ֆունտ, իսկ 27-ամյա ալժիրցու համար անգլիական ակումբը կվճարի 60 մլն:
Երկու գործարքներն էլ կավարտվեն այս շաբաթ: Ոչ Մարեզը, ոչ՝ Ժորժինյոն, որը հանդես է գալիս Իտալիայի հավաքականում, չեն մասնակցի 2018թ. աշխարհի առաջնությանը, քանի որ նրանց թիմերը մրցաշարի ուղեգիր չեն նվաճել: