211652_close_icon
views-count7670 դիտում article-date 14:05 15-01-2018

Էրդողանի պապը Սարիղամիշի ճակատամարտում մահացել է սառնամանիքից. Ermenihaber.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր մորական պապը՝ Մուսթաֆա օղլու Քեմալը, մահացել է Սարիղամիշի հանրահայտ ճակատամարտի ժամանակ, հայտնում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2018/01/12/%D4%B7%D6%80%D5%A4%D5%B8%D5%B2%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BA-%D5%8D%D5%A1%D6%80%D5%AB%D5%B2%D5%A1%D5%B4%D5%AB%D5%B7/120627]Ermenihaber.am[/url]-ը։ Միջանկյալ նշենք, որ թուրքական զորքերը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր փաշայի գլխավորությամբ 1914-ի դեկտեմբերի 20-ին հարձակում սկսեցին ռուսական զորքերի դեմ Սարիղամիշի ուղղությամբ։ Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի՝ Թուրքիայի նախագահը նշել էր, որ իր պապը այդ օրերին զենքը ձեռքին ցրտահարվել է և մահացել: Հետագայում պարզվել է, որ օսմանյան արխիվներում Էրդողանի պապի անունը չի ներառվել Սարիղամիշի ճակատամարտում զոհվածների ցուցակում, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել Թուրքիայում: Կարճ ժամանակ անց Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հանդես եկավ պարզաբանմամբ՝ տեղեկացնելով, որ Էրդողանի պապը չի ներառվել «նահատակների» ցուցակում, քանի որ նա մահացել է ոչ թե թշնամու հարվածից, այլ եղանակային ցուրտ պայմաններից: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.ermenihaber.am/am/news/2018/01/12/%D4%B7%D6%80%D5%A4%D5%B8%D5%B2%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BA-%D5%8D%D5%A1%D6%80%D5%AB%D5%B2%D5%A1%D5%B4%D5%AB%D5%B7/120627]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր