211652_close_icon
views-count16354 դիտում article-date 21:06 15-01-2014

SHAMSHYAN.com-ի հրապարակումից հետո 84-ամյա միայնակ տատիկին կօգնեն փրկվել սառնամանիքից ու Էլեկտրացանցի տեսուչի անտարբերությունից

SHAMSHYAN.com-ի ընթերցողներից մեկը` Արմեն Ղազարյանը, արձագանքելով մեր այն հրապարակմանը, որում տեղեկացվում էր, որ Էլեկտրացանցի տեսուչը փորձում է 84-ամյա միայնակ տատիկի հաշվին իր վրա դրված պլանը գերակատարի, մեր էլեկտրոնային հացեին ուղարկված նամակում Ա. Ղազարյանը հայտնել է, որ «Ամեն ինչ ավելի քան պարզ է, և չեմ ցանկանում անգամ մեկնաբանել… այս պահին կարծում եմ կարևորը այն է, որպեսզի թույլ չտանք հանկարծ այդ կնոջ էլեկտրաէներգիան անջատեն, իսկ թե համապատասխան մարմինները ինչպես կլուծեն խնդիրը, հարցի մյուս կողմն է: Խնդրում եմ տրամադրել անհրաժեշտ ինֆորմացիան այդ կնոջ աբոնենտի համարը էլեկտրացանցում, կամ ինչ որ հասցե, որտեղ կկարողանամ վճարել նրա վրա կուտակված վարձը, քանզի ցուրտ ձմեռով անթույլատրելի է տիկնոջը թողնել առանց ջեռուցման: Ինքս գնալ և իրեն տալ չեմ կարող, բնակվում եմ Հայաստանից դուրս: Շնորհակալություն», -ասվում է նրա նամակում: Հիշեցնենք, որ ինչպես[url=https://shamshyan.com/old/arm/from/4/fLr2naBKSL.html] ավելի վաղ հայտնել էինք[/url] ` հունվարի 13-ին, SHAMSHYAN.com-ին էին դիմել Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 10 տան բնակիչ 84-ամյա Սիրուշ Իսրայելյանի հարևանները: Նրանք հայտնել էին, որ տատիկը միայնակ թոշակառու է, 2-րդ կարգի հաշմանդամ և նրա միակ ապրուստի միջոցը 38 000 դրամ թոշակն է: Հարևանները զայրացած բողոքել էին, որ տարածքը սպասարկող էլեկտրացանցի տեսուչ ոմն Անդրանիկ, 2013 թ.-ի դեկտեմբեր ամսվա համար թոշակառու տատիկին հայտնել է, որ ծախսված էլետկտրաէներգիայի համար նա պետք է վճարի 61 222 դրամ: Բոլորի մոտ կասկած է հարուցում այն փաստը, որ կինը չէր կարող այդքան գումարի էլետկտրաէներգիա ծախսել և երբ նա տաքանում է փոքրիկ վառարանով, իսկ վառարանը միացնում է հատուկենտ ժամերի, անգամ եթե այն միացված լիներ մի ամբողջ օր, այդքան գումար հնարավոր չեր ծախսել: Բնակիչները մատնացույց արեցին այն տեղը որտեղ տեղադրված է տան հաշվիչը, իսկ հաշվիչն այնպես է տեղադրված անգամ 2 մետր հասակ ունեցող մարդը չի կարող ստուգել հաշվիչի աշխատանքը, թե այն ինչ արագությամբ է պտտվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր